Հարցեր արվեստասեր դպրոցականին

Գրադարանի «Վերնահարկ» սրահում զրույցը արվեստի տեսակների մասին վարում է արվեստի բաժնի վարիչ Հ.Ավետիսյանը:Ունկնդիրները Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվ. թ.1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սովորողներներն են կերպարվեստի ուսուցիչ Աննա Մարտիրոսյանի հետ: Զրուցավարը դպրոցականներին նախ ծանոթացրեց գրադարանի արվեստի բաժնի գրքային հավաքածուին, հետաքիքիր ցուցահանդեսներին: Այնուհետ հարց ու պատասխանի ձևով հետաքրքիր զրույց ծավալվեց արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ: Զրույցի ընթացքում Հ.Ավետիսյանը դպրոցականների ուշադրությունը հրավիրեց Ս.Իշխանյանի «Հարցեր արվեստասեր դպրոցականին» գրքի վրա, որի էջերում ապագա նկարիչները կարող են գտնել արվեստի տարբեր ճյուղերի ամենահայտնի գործիչների հանրահայտ գործերի մասին հետաքրքիր տեղեկություններ: Դպրոցականների այս խմբի հետ հաջորդ հանդիպումը նվիրվելու է հայոց այբուբենի թռչնագիր տառերին. դպրոցականներից յուրաքանչյուրը կփորձի նկարել իր անվան սկզբնատառի թռչնագիր տարբերակը:

      

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով