Հանդիպում «Գրեթերթ» գրական երիտասարդական պարբերականի տնօրեն Գուրգեն Խանջյանի և խմբագիր Նառա Վարդանյանի հետ

Գրադարանի «Վերնահարկ» սրահում «Ժամանակակից արվեստի հարթակ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, դրամատուրգ, «Գրեթերթ» գրական երիտասարդական պարբերականի տնօրեն Գուրգեն Խանջյանի և խմբագիր Նառա Վարդանյանի հետ: Հանդիպմանը շտապել էին մասնակից լինել արվեստը գնահատող ու սիրող, արվեստով ապրող երիտասարդներ, մտավորականներ, գրողներ, ուսանողներ: Նարեկը, Անին, Մարիամը, Անահիտը, Գոհարը և մյուս բոլոր երիտասարդ ստեղծագործողները կարդացին իրենց գործերից, իսկ Գոհարն ու Նարեկը կարդացին իրենց իսկ նվագակցությամբ` հիացմունք պատճառելով ներկաներին: Գ. Խանջյանը հաճելիորեն զարմացած իր լսածով ու տեսածով` հույս հայտնեց, որ իսկական գրականության ճամփան շարունակելու միտում ունեցող երիտասարդների համար նոր հարթակ կարող է բացել «Գրեթերթ» գրական երիտասարդական պարբերականը: Հանդիպումն անցավ ջերմ, գրական ստեղծագործական մթնոլորտում` խոստանալով լինել ոչ վերջինը:

    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով