«Հայոց բանակ-27»

Գրադարանի սպասարկման բաժնի Հայոց բանակի օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպվել էր Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտների մասնակցությամբ: Մշակվել էր ցերեկույթի հագեցած ծրագիր,որը հարգանքի տուրք էր մեր երկրի անկախությունը պաշտպանելու համար մղված մարտերում հերոսացած հայազգի անձնվեր հերոսների հիշատակին: Շեշտվում էր հայ ժողովրդի անպարտելի ոգին, հայ զինվորի հավատարմությունը հայրենիքի պաշտպանության համար տրված երդումին, ժողովրդի հավատը խաղաղ ու ապահով գալիքի համար, որի երաշխավորը մեր երկրի սահմաններում ամուր կանգնած հայ զինվորն է, հայոց բանակը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև զինվորականներ (Շիրակի մարզի ԵԿՄ- ի նախագահ Յ.Ալեքսանյանը, Գյումրու ԵԿՄ-ի նախագահ Ի. Զաքարյանը, փոխնախագահ Վ.Զառիֆյանը, ռուսական 102 ռազմաբազայի վետերանների միության նախագահ Ա.Կարապետյանը, հակատանկային դաստիարակության գծով տեղակալ,փոխգնդապետ Ա.Գրիգորյանը, ՇՊՀ ռազմական ամբիոնի դասախոս Մ.Տիտանյանը), Գյումրիում ՌԳՄԿ տնօրեն Հ.Համբարձումյանը, ովքեր ողջունելով դպրոցականների ռազմահայրենասիրական նախաձեռնությանը` հաջողություններ մաղթեցին իրենց ուսման գործում:

  

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով