«Կոմիտաս-Հայոց փարոսը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ

«Կոմիտաս-Հայոց փարոսը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթն անցկացվել է Երևանի Կոմիտասի անվ.Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում: Մարզային գրադարանը ցերեկույթի առիթով պատրաստել է հետաքրքիր գրքային ցուցահանդես, որը միջոցառումից մեկ օր առաջ և հետո մնացել է կոնսերվատորիայի ուսանողների տրամադրության տակ:
Ցերեկույթի բանախոսը երաժշտագետ, կոնսերվատորիայի ռեկտոր Հ. Հարությունյանն էր, ով հետաքրքիր փաստեր, իրողություններ ներկայացրեց մեծ երաժշտի կյանքից, նաև`մեկնաբանեց նրա որոշ ստեղծագործություններ: Բանախոսի ելույթը համեմվեց կոնսերվատորիայի ուսանողների գործիքային կատարումներով: Կոմիտասի մասին հետաքրքիր տեղեկություններով հանդես եկան նաև կոնսերվատորիայի դասախոս Վ.Ադամյանը, դրամատուրգ Արթուր Էդարը:
Կոմիտասի 150-ամյակին նվիրված գրադարանի մատենագիտական տեղեկատվության բաժնում կազմվել և հրատարակվել է բրոշյուր, որում ներկայացված են Կոմիտասի մասին Շիրակի մարզային գրադարանի հավաքածուներում առկա տպագիր հրատարակությունները, թեմատիկ քարատարանում հավաքված վերլուծական նկարագրությունները: Բրոշյուրը ևս ընթերցողներին է ներկայացվել գրքային ցուցահանդեսում:
https://www.facebook.com/shirak.library/videos/2308045812851326/

https://www.facebook.com/shirak.library/videos/279034206316127/

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով