Կանադահայ զբոսաշրջիկները նվիրեցին «Դիմադրութիին: Օրագիր մը Հայ Ցեղասպանութեան 1915-1922թթ. Միսաք Սեֆէրեան» հուշագրությունը

Կանադացի հայ զբոսաշրջիկները Շիրակի մարզային գրադարանին նվիրեցին Հայոց ցեղասպանության ականատես Փերուզ Սեֆէրեանի խմբագրած «Դիմադրութիին: Օրագիր մը Հայ Ցեղասպանութեան 1915-1922թթ: Միսաք Սեֆէրեան» (Resistance-A Diary of the Armenian Genocide 1915-1922. by Misak Seferian) հուշագրության անգլերեն հրատարակությունը: Գրքի տիտղոսաթերթին նշված է. «Հայրիկիս` Միսաք Սեֆէրեանի, պապիկիս` Աբէլ Սեֆէրեանի, Ցեղասպանութեան համայն զոհերուն և բոլոր անոնց, որոնք կռուեցան ատոնց փրկութեան համար»: Գիրքը գրադարան հասցնողները հեղինակի ազգականներն են և վերջինիս խնդրանքով գրքի մեկական օրինակ նվիրվել է նաև Թալինի գրադարանին, ևս մեկը հանգրվանել է Արցախում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով