թ.6 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիների ճանաչողական այց

Ճանաչողական այցով Շիրակի մարզային գրադարանում են թ.6 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները /դասղեկ Սելեմ Անտանեսյան/: Փոքրիկները հետաքրքրությամբ դիտեցին մանկապատանեկան բաժնի թեմատիկ ցուցահանդեսները, ծանոթացան մանկական գրքերին, արվեստի բաժնի ցուցահանդեսներին: Գրադարանի ընթերցարանում փոքրիկների համար գրադարանավարուհի Մ.Մկրտչյանը ընթերցեց Հովհ.Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը, տեղեկացնելով նաև, որ այս տարի նշվում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակը:

Գրադարանային միջավայրը տրամադրում է նաև պարելու: Արվեստի բաժնում պարում են թիվ 6 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները:

          

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով