թ.25դպրոցի 3-րդ Ա  դասարանցիների (դասղեկ`Ամալյա Մսրյան) այցը գրադարան

թ.25դպրոցի 3-րդ Ա  դասարանցիների (դասվար`Ամալյա Մսրյան) այցը մարզային գրադարան հանպատրաստից արձագանք էր Հովհ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Գրադարանում դպրոցականներին դիմավորեցին մանկապատանեկան բաժնի գրադարանավարները, ծանոթացրեցին իրենց բաժնի գրքերին, խոսեցին գրքի և ընթերցանության օգտակարության մասին: Դպրոցականները շրջեցին գրադարանի մյուս բաժիններում, գրադարանավարուհի Մ. Մկրտչյանը ընթերցասրահում դպրոցականների համար կարդաց Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը, ներկայացրեց բանաստեղծի կենսագրական որոշ մանրամասներ:Այցը դպրոցականներից շատերի համար հնարավորություն դարձավ դառնալու գրադարանի ընթերցող:

       

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով