Թումանյանական ընթերցումներ

Թումանյանական ընթերցումներ

«Վերնահարկ» սրահում անցկացվեց Ռուսաստանի Գիտության և կրթության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված թումանյանական ընթերցումների համամարզային մրցույթի ավարտական` մարզային փուլը:
Մասնակցում էին Շիրակի մարզի 5 համայնքների և Գյումրի քաղաքի գրադարանների, նախնական փուլերում ընտրված, 45 ընթերցող երեխաներ: Բոլոր մասնակիցներն էլ պատրաստվել էին նման մրցույթին հարիր ջանադրությամբ ու պատասխանատվությամբ:
Ժյուրիի կազմում էին`Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը,Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը,Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի աշխատակից Ռուզաննա Շտոյանը, Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գևորգյանը,մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանը,արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը:
Ժյուրիի համար բավական դժվար էր լավագույնին ընտրելը, սակայն միանշանակ էր հիացական տպավորությունը Աշոցքի տարածաշրջանի մասնակից դպրոցականների ելույթներից:
Մրցույթի ընթացքը պարտադրեց ժյուրիին փոխելու արդյունքների համար սահմանված մրցանակակիրների քանակի մասին որոշումը. նախապես սահմանված մեկական 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի փոխարեն , որոշվեց պատվոգրեր հանձնել մեկ 1-ին և երկուական 2-րդ և 3-րդ տեղերի համար: 1-ին տեղի համար սահմանված պատվոգիրը հանձնվեց Վահե Ավագյանին /Արթիկ/,երկրորդ տեղերի համար`Մանե Միրզոյանին /Աշոցք/ և Մուրադ Քերոբյանին /Գյումրի/,երրրորդ տեղերի համար` Սերյոժա Մելոյանին /Աշոցք/ և Արտաշես Բեբուրյանին /Գյումրի/: Հատուկ խրախուսական մշցանակ տրվեց թ.25դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Սարգսյանին Հովհ.Թումանյանի բանաստեղծություններով ու լուսանկարներով իր կազմած գրքույկի համար:
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր մրցույթին մասնակցելու վերաբերյալ, շնորհակալագրեր ` ժյուրիի անդամ Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցներին:
Հաղթողներին տրվեցին մրցանակ-գրքեր մրցույթի կազմակերպիչ երկու կազմակերպությունների կողմից:Իսկ պատվոգրերը կհանձնվեն ավելի ուշ` մայիսին նախատեսվող Դսեղ այցի ժամանակ,Թումանյանի տուն-թանգարանում: Դսեղ այցելությանը մասնակից են լինելու մրցույթի 45 մասնակիցները:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով