Թիվ 7 հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիների ճանաչողական այցը գրադարան

Սեպտեմբերի 18-ին և 20-ին ճանաչողական այցով մարզային գրադարանում էին թ.7 հիմնական դպրոցի 3-րդ Ա և 3-րդ Բ դասարանների աշակերտները ուսուցչուհու`Աննա Մկրտչյանի գլխավորությամբ: Դպրոցականները շրջեցին գրադարանի բաժիններում, ծանոթացան գրքային ցուցայանդեսներին: Երկու օրում էլ դպրոցականներին ուղեկցել են մանկապատանեկան բաժնի գրադարանավարները, պատմել գրադարանի աշխատանքի մասին, ներկայացրել գրքերի հավաքածուները: Երեխների հետ գրադարան այցելած ծնողները ևս հաճույքով ունկնդրեցին գրադարանավարուհի Մարինա Մկրտչյանի ընթերցած հեքիաթները, փորձեցին գուշակել առաջադրված հանելուկների պատասխանները: Երեխաների համար այցելությունները հետաքրքիր անցան, նրանք ակտիվ մասնակցեցին նաև ամփոփիչ հարցերին, ներկայացրեցին հետաքրքիր մտքեր ու ասույթներ գրքի մասին:
Գովելի է մանկավարժի նախաձեռնությունը` գրադարան այցի միջոցով սերտացնել գրքի,մասնավորապես գրադարանի հետ երեխաների կապը:Ու քանի որ շահագրգիռ են նաև ծնողները, հուսանք, որ գրադարանը կունենա գրքի լավագույն բարեկամներ, որոնց հետ և որոնց համար պատրաստ են աշխատել ջանադիր, նվիրումով:
Բարի երթ գրքերի անծայրածիր տիեզերքում, սիրելի դպրոցականներ:

                

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով