«Թարգմանչաց տոնին » նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

Գրադարանի «Վերնահարկ» սրահում «Թարգմանչաց տոնին » նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով հանդես եկան Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողները: Մասնակից ուսանողները տարբեր բաժիններից էին. վոկալ, ժող.գործիքներ, դերասանական արվեստ, լարային:
Աստվածաշնչի թարգմանությունն է սկիզբ դրել հայ թարգմանական գրականության ստեղծմանը: Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին /Հովսեփ Վայոց Ձորեցի,Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Երեց, Կորյուն, Եղիշե, Եզնիկ Կողբացի,Դավիթ Անհաղթ,Մովսես Խորենացի ,…/ ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Մաշտոցյան հայերեն գրերով առաջին նախադասությունը եղել է Սողոմոն Իմաստունի «Գիրք առակաց»-ից թարգմանված պատգամը` «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Միջոցառման խորհրդին համահունչ ասմունքով, երգ-երաժշտությամբ, գործիքային կատարումներով ուսանողները ներկայացրին թարգմանչաց շարժման կարևոր նվաճումները, որոնք դարձան հայ գրականության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
Միջացառման ավարտին ամփոփիչ խոսք ասացին քոլեջի նորընտիր տնօրեն Տ. Նորատյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լ. Թովմասյանը, գրադարանի փոխտնօրեն Գ. Գևորգյանը:

    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով