Ընտանիք կենտրոնի այցը գրադարան

Գրադարան հյուրընկալվեցին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի սաները,գրադարանավար` Սեդա Հակոբյանի, ինչպես նաև անգլերենի խմբավար` Զուբեյդա Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Սաները շրջայց կատարեցին, որի ընթացքում ծանոթացան գրադարանի բաժիններին: Այնուհետև սաների իսկ նախաձեռնությամբ բաժանվեցին խմբերի, ընտրեցին Թումանյանական հեքիաթներից մի քանիսը և նկարեցին հեքիաթի թեմայի շուրջ նկարներ: «Ընտանիք» կենտրոնի կողմից գրադարանին հանձնվեցին գրքեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով