Զրույց-քննարկում «Հեքիաթի տեքստի պոետիկան» թեմայով

Գրադարանի ընթերցասրահում անցկացվում է զրույց-քննարկում «Հեքիաթի տեքստի պոետիկան» թեմայով: Քննարկումը վարում է Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս , բ.գ.թ. Հասմիկ Մատիկյանը` համալսարանի տարբեր բաժինների 2-րդ կուրսի ուսանողների հետ: Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտել է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում: Հեքիաթի ծագման ու ձևավորման մասին համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսությունների ու կարծիքների վերաբերյալ ուսանողների կողմից արված դիտարկումներն ու տեսակետները, ընթերցված թումանյանական հեքիաթների թեմաներով բոլոր մասնակիցների կողմից արված մատիտանկարները` ավելի գունեղ ու հետաքրքիր դարձրին քննարկման թեման: Ինտերակտիվ զրույցի վերածված քննարկումն ամփոփեց փոխտնօրեն Գ. Գևորգյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով