«Երևանի օրերը Գյումրիում» ծրագիրի շրջանակներում «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար-խորհրդակցություն

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Երևանի օրերը Գյումրիում» ծրագիրը շարունակում է իր ընթացքը։Նոյեմբերի10-ին «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար- խորհրդակցության ընթացքում Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Հասմիկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպեց Գյումրիի գործընկերների հետ։ Քննարկվեցին գրադարանային գործի առկա խնդիրները, գրադարանային համակարգի առջև կանգնած մարտահրավերները։ Քննարկմանը նախորդեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի և «Շիրակի մարզային գրադարան»ՊՈԱԿ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը, մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը, ավագանու անդամներ «Իմ քայլը» խմբակցությունից՝ Հասմիկ Խաչունցը և Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցությունից՝ Անի Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Հռիփսիմե Առաքելյանը Շիրակի մարզային գրադարանների աշխատակիցները։ Միջոցառման ավարտին Իսահակյանի անվան գրադարանը գրքեր նվիրաբերեց Շիրակի մարզային գրադարանին։

    

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով