Եվրոպական ժառանգության օրեր 2020

Եվրոպական ժառանգության օրերի «Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն» խորագրով ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառումն անցկացվեց Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոսության հետ համատեղ: Ցուցադրվեցին իտալական գրականություն / իտալական մշակույթ, իտալական քաղաքներ, իտալական մարզեր/ ինչպես նաև` արվեստի նմուշներ` հայկական գեղեցիկ զարդանախշերով նկարազարդված սափորներ, որոնք պատրաստված էին Պատվո հյուպատոսության կավագործական արհեստանոցում: Ակամայից միջոցառմանը շատ սիրով մասնակից եղավ Արարատի մարզային գրադարանի հանրույթը` տնօրեն Վ. Պետրոսյանի ղեկավարությամբ, որոնք ժամանել էին Գյումրի էքսկուրսիոն նպատակով` դիտելու մեր քաղաքի հիշարժան վայրերը, մշակութային օջախները, պատմական հուշարձանները, ինչպես նաև այցելել Շիրակի մարզային գրադարան: Ծանոթանալով գրադարանում տարվող աշխատանքների հետ, շրջելով գրադարանի բոլոր բաժիններով, դիտելով գրքային ընթացիկ և մշտական ցուցահանդեսներն ու ցուցադրությունները, դրված ցուցափեղկերը, հեքիաթի անկյունը, բացօթյա ամառային ընթերցարանը, ռուսական գրականության և մշակույթի կենտրոնը` Արարատի մարզային գրադարանի աշխատակիցները` իրենց հուզող հարցերով և խոհերով կիսվեցին մեր գրադարանի աշխատակիցների հետ: Սիրով և հետաքրքրությամբ մասնակից եղան մեր միջոցառմանը: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանի ողջույնի խոսքով բացված Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումը ունեցավ շատ ջերմ, գեղեցիկ և տպավորիչ ավարտ:

No Images found.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով