Գրադարան-ավտոբուսը` Գրաբուսը Շիրակի մարզային գրադարանում է:

Դեկտեմբերի 17-ին Շիրակի մարզային գրադարանը ստացավ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի դեսպանության ֆինանսավորմամբ Երևանի « ԱԱ-Թրաքս » ընկերությունում արտադրված շարժական գրադարան-ավտոբուսը`Գրաբուսը: Այն ծառայելու է որպես շարժական բազմագործառնական կենտրոն մարզի համայնքների հեռավոր բնակավայրերի համար,իրականացնելու է ոչ միայն շարժական գրադարանային սպասարկում, այլև ծառայելու է որպես մշակութային տարատեսակ միջոցառումներ անցկացնելու հարթակ (կինոդիտում, ոչ մեծ մասշտաբի համերգ, համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում, անվճար ինտերնետային սպասարկում, գրավաճառ կետ… ) :
​Գրաբուսը գրադարանին հանձնելու արարողությանը ներկա էին ՀՀ-ում Չինաստանի դեմոկրատական հանրապետության դեսպան Թիան Էրլուն, խորհրդականի և օգնականի ուղեկցությամբ, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցը, փոխնախարար`Վ. Բուդումյանը,Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Հովասափյանը, «ԱԱ-Թրաքս» Ընկերության տնօրեն Ա.Գագիկյան, Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը,Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռ.Սանոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնական այլ անձինք, հրավիրյալ հյուրեր քաղաքի ուսումնական հաստատություններից և այլք:
​Գրաբուսի բանալիները գրադարանի տնօրենին հանձնելով,Չինաստանի դեսպանը մասնավորապես նշեց,որ Հայաստանն ու Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են և այս ձեռնարկը կնպաստի երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
​Այս իրադարձության առիթով գրադարանը պատրաստել էր գրական-երաժշտական ծրագիր`փոքրիկ գրական էտյուդ թ.6 դպրոցի 4-րդ դասարանցիների մասնակցությամբ և համերգ. չինական երգ ու պարով հանդես եկան թ.1ավագ դպրոցի աշակերտուհիները, վոկալ և գործիքային համարներով` Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները:
​Բարի երթ թանկարժեք շարժական մշակութային կենտրոնին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով