Գրադարանի «Վերնահարկ»-ում ներկայացվեցին Վերածննդի դարաշրջանի երեք կարկառուն դեմքերը՝ Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայել Սանտին և Միքելանջելոն

Գրադարանի «Վերնահարկ»  սրահում Վերածննդի դարաշրջանի երեք կարկառուն ներկայացուցիչների` Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայել Սանտիի և Միքելանջելոյի մասին տեղեկատվական հաղորդումներով հանդես եկան Շիրակի պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Օֆելյա Կուրազյանի գլխավորությամբ: Ներկայացվեցին արվեստագետների կենսագրական տեղեկություններ, մեկնաբանվեցին նրանց առավել հայտնի աշխատանքները:
Միջոցառմանը մասնակցում էին թ.1 հիմնական դպրոցի աշակերտներ մանկավարժ՝  Ա.Գրիգորյանի ղեկավարությամբ, ովքեր ցանկություն հայտնեցին առաջիկայում հանդիպել Կոմիտասին և Թումանյանին նվիրված տեղեկատվական զրույցով:
Գրադարանը ողջունում է երիտասարդների նախաձեռնությունը և հաճույքով պատրաստ է աջակցել նորարարական առաջարկի իրականացմանը:

 

    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով