Գրադարանի մանկապատանեկան բաժնի  հյուրերն էին  թ.9 դպրոցի 3-րդ Ա դասարանցիները

Գրադարանի մանկապատանեկան բաժնի  հյուրերն էին  թ.9 դպրոցի 3-րդ Ա դասարանցիները: Դասվար` Շողիկ Մխիթարյանի և ծնողների ուղեկցությամբ երեխաները շրջեցին գրադարանում, ծանոթացան գրքային թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներին: Գրադարանավարուհի Ա.Բայբուրդյանը նրանց ուղեկցեց համալրման և մշակման բաժին, ուր երեխաներին պատմեց գրքի գրադարան մուտքի մասին: Արվեստի բաժնում հետաքրքրությամբ դիտեցին Մհեր Մկրտչյանին նվիրված անկյան ցուցանմուշները, հարցադրումների պատասխաններից պարզվեց, որ ճանաչում են սիրված դերասանին: Այնուհետ, գրադարանի բաց պատշգամբում մատիտներով նկարեցին գրադարանի բակի աշունը: Դպրոցականներից շատերը դարձան մանկապատանեկան բաժնի ընթերցողներ: Հրաժեշտին` անթաքույց էր երեխաների գոհունակությունը այցելությունից. խոստացան`անպայման էլի են այցելելու:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով