Գրադարանը համալրվել է Հայկ Դեմոյանի կողմից նվիրաբերած մատենաշարի առաջին 5 հատորներով

Հայոց պետության ռազմարվեստի պատմությունը ուսումնասիրողների և ընթերցասերների սեղանին է «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» նախագծի ղեկավար Հայկ Դեմոյանի կողմից Շիրակի մարզային գրադարանին նվիրաբերված մատենաշարի առաջին 5 հատորները: Մատենաշարն ունենալու է 50 հատորյակներ, որոնցում ամբողջանալու է հայ ռազմարվեստի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև այսօր: Մատենաշարի առաջին հնգյակում մ.թ.ա. բրոնզեդարյան Հայաստանի, Վանի թագավորության, Երվանդունիների, Տիգրան Մեծի և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունների օրոք հայոց ունեցած սպառազինությունների, ռազմարվեստի ու պատերազմների մասին ուսումնասիրություններն են:
Գրադարանին նվիրաբերված գրքերի ցանկում են նաև Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը օսմանյան կայսրությունում», «Հայկական ազգային խորհրդանշաններ» և «Western Merdia Coverage of dhe Nagorno-Karabakh Conflict in 1988-1990» գրքերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով