Գրադարանավարի օր — 2018

Գրադարանի ընթերցարանում գրադարանի հանրույթը, նշեց իր մասնագիտական տոնը` գրադարանավարի օրը: Տոնն անցավ համընդհանուր ոգևորության և խանդավառության մթնոլորտում: Տնօրենը իր ջերմ շնորհավորանքներից և բարեմաղթանքներից հետո` առանձնակի կերպով ներկայացրեց 2018 թվականի գրադարանավար «հոբելյարներին»` 3-40 ամյակ, 2-50 ամյակ, և 2-60 ամյակ: Ծննդյան հոբելյանական առիթների, գրադարանավարի օրվա կապակցությամբ և երկարամյա աշխատանքի առիթով նրանք արժանացան տնօրենի կողմից պատվոգրերի,շնորհակալագրերի իսկ արհմիութենական կազմակերպության կողմից` դրամական պարգևի: Պարգևատրվածների մեջ էր նաև սպասարկման բաժնի վարիչ Ալվարդ Ղանդիլյանը , որը պարգևատրվել էր Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության նախագահության պատվոգրով: Ընդունված սովորության համաձայն` գրադարանի երեք լավագույն ճանաչված ընթերցողներին` Գառնիկ Նիկոյանին, Մարիամ Սարգսյանին, Լիանա Իգիթյանին տնօրենը գրքեր նվիրեց:
Ամբողջ օրը գրադարանում թևածում էր ջերմ, հուզառատ շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր… իսկ օդը պարուրված էր գրադարանավարներին նվիրված ծաղիկների մեղմ բուրմու
նքով…

    

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով