«Գրաբուսի» առաջին շրջայցը

Շիրակի մարզային գրադարանը իր գրաբուսով առաջին շրջայցն իրականացրեց Ախուրյան համայնքում: «Գրաբուսը» նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի համայնքներում : Այն որպես շարժական բազմագործառնական կենտրոն` իրականացնելու է ոչ միայն շարժական գրադարանային սպասարկում, այլև ծառայելու է որպես մշակութային տարատեսակ միջոցառումներ անցկացնելու հարթակ (կինոդիտում, ոչ մեծ մասշտաբի համերգ, համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում, ինտերնետային սպասարկում, գրավաճառ կետ… ) :
Գրաբուսի հայտնվելը Ախուրյանում ընդունվեց մեծ խանդավառությամբ. Անթաքույց էր ախուրյանցի դպրոցականների ոգևորությունը: Հետաքրքրությամբ ծանոթացան գրադարակներում տեղադրված նոր գրքերին, օգտվեցին համացանցից, իրականացվեց համատեղ ֆիլմի դիտում:

             

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով