Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 3-րդ բ  դասարանի այցը

Գրադարան հյուրընկալվել են Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 3-րդ բ  դասարանի աշակերտները` դասղեկ Արմինե Հարությունյանի ուղեկցությամբ: Մանկապատանեկան բաժնի գրքային ցուցահանդեսները, իրենց հասակակից ների կողմից նկարված «հեքիաթների շարքը» դիտելուց հետո` բաժնի աշխատակիցների և դասղեկի ուղեկցությամբ, երեխաները շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում: Հետաքրքրությամբ դիտեցին սպասարկման բաժնում բացված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը, մյուս բաժինների գրքային թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսները: Ընթերցարանում երեխաների համար մանկապատանեկան բաժնի աշխատակիցների կողմից ընթերցվեց «Աշխարհի իմաստուն հեքիաթների» շարքից` բելոռուսական «Գողացված բանը փոր չի կշտացնի» հեքիաթը: Մի քանիսը դարձան գրադարանի մանկապատանեկան բաժնի բաժանորդներ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով