Գիրք նվիրելու օր 2020թ.

Գրադարանի առաջին նվիրատուները.
Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյան, Ստեփան Ալաջաջյանի «Մայրամուտ» գրքի 2019թ. hրատարակության 1 օրինակ` գրողի ընտանիքի կողմից, շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյան, ով գրադարանին նվիրեց վերջերս հրատարակված իր «Մարգարեի ուղերձը» և «Մեր ժամանակների մարդը» գրքերից մեկական օրինակ:
Գիրք նվիրելու օրվա խորհրդին ընդառաջ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Ա. Կարապետյանի, անդամներ Հ. Մուշի, Ա. Արտյանի, Շ. Շահինյանի, Ա. Մխիթարյանի, Մ. Մուրադյանի, Ս. Աղալարյանի հանդիպումը գրադարանի ընթերցողների և անձնակազմի հետ անցավ գրական, ջերմ, ստեղծագործական մթնոլորտում: Իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերում կարևորելով գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին փոխանցելու անհրաժեշտությունը` գրողները կիսվեցին ընթերցողների հետ իրենց մտքերով, խոհերով, գրի, գրքի նկատմամբ իրենց վերաբերմունքով: Այնուհետ գրողները կարդացին իրենց գործերից, գրադարանին նվիրեցին իրենց գրքերից: Գիրք նվիրելու տոնը միասին նշելու առիթով հանդիպմանը մասնակցում էին Գյումրու համայնքապետի խորհրդական Հ. Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան Ռեսուրս կենտրոնի տնօրեն Ն. Հայրապետյանը, “Շիրակի լրագրող” ՀԿ նախագահ Ս.Աղանյանը:
   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով