«Բանավեճ ակումբ»

Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում կայացավ «Բանավեճ» ակումբի անդրանիկ քննարկումը` «Մարդու իրավունքների քրիստոնեական ակունքները» թեմայով : Բանախոսներն էին` ակումբի անդամներ Տեր Փավստոսը, հոգեբան Աշոտ Հակոբյանը,մանկավարժ-սոցիոլոգ Արուսյակ Գրիգորյանը: Մասնակցում էին նաև N զորամասի հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Հարությունյանը, ԳԿՀ աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ,դպրոցականներ, մանկավարժներ և այլք:

Ակումբի պատասխանատու Լ.Առաքելյանն իր ներածական խոսքում մեկ անգամ ևս հիշեց Պլատոնի հայտնի միտքը` «Բանավեճի մեջ է ծնվում ճշմարտությունը»: Այնուհետ ծավալված քննարկումը հաստատումը դարձավ Արիստոտելի «Բարեպաշտության պարտքը ճշմարտությունն ավելի թանկ դասելն է» մտքի: Քննարկումը ծավալվեց օրվա թեմայի երեք ուղղությունների`կրթության, բժշկության, հոգևորականի զենք կրելու իրավունքների շուրջ: Քննարկումը բուռն էր, ակտիվ էր նաև ունկնդիր լսարանը, կարծիքները, ինչպես սպասվում էր, բազմազան ու յուրօրինակ:Թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին ՇՄԳ տնօրեն Գ.Ամիրյանը, մանկավարժ-բանասեր Ե.Սմոյանը,գրադարանավար Ա.Մարտիրոսյանը և այլք:

Բանավեճի թեմային համահունչ, մասնավորապես Նարեկացու մատյանի`Նարեկի բժշկական զորության ջատագովությամբ հանդես եկան թ. 41 հիմնական դպրոցի աշակերտները / մանկավարժ Ա.Գրիգորյան/ :

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով