«Բանավեճ-ակումբ»-ի ստեղծումը

Շիրակի մարզային գրադարանում սկիզբ դրվեց նոր նախաձեռնության. ստեղծվեց «Բանավեճ-ակումբ»: Ակումբը նպատակ ունի քննարկումների ու մեկնաբանությունների միջոցով վեր հանելու մեր օրերում հասարակությանը հուզող որոշակի խնդիրներ, գտնել պատասխաններ, առաջարկել կարգավորման ուղենիշներ զուտ սոցիալ-իրավական, կրթական և մշակութային հարցերի վերաբերյալ :

Մարզային գրադարանում մշտապես կազմակերպվել են տարբեր թեմատիկ քննարկումներ, բանավեճեր, որոնց ակտիվ մասնակիցներից է գրադարանի ընթերցող քրեագետ-իրավագետ Լիլիթ Առաքելյանը, ում հետ էլ որոշվեց հանդիպումներին տալ պարբերական բնույթ և ստեղծել «Բանավեճ-ակումբ»:

Ակումբի հիմնադիրների կազմում տարբեր մասնագետներ են` իրավագետ, մանկավարժ-սոցիոլոգ, հոգեբան, մշակութային գործիչ, պատմաբան, հոգևորական, երիտասարդական հարցերով զբաղվող և գրադարանային ոլորտի աշխատողներ:

«Բանավեճ-ակումբ»-ը կունենա իր պատկերանիշը`լոգոն: Մշակվել է տարվա գործունեության ծրագիր և ժամանակացույց, որն իր քննարկումը և հաստատումը պետք է ստանա գրադարանի գիտխորհրդում:

Հանդիպումները կազմակերպվելու են բաց ձևաչափով, որոնց կարող են մասնակցել և կազմակերպություններ, և անհատ քաղաքացիներ:

Հանդիպումների թեմաների և անցկացման օրվա մասին մեկ շաբաթ առաջ կտեղեկացվի գրադարանի ֆեյսբուքյան էջում: Հետևեք մեր տեղեկատվությանը և մասնակցեք:

Առաջին հանդիպումը`«Մարդու իրավունքների քրիստոնեական ակունքները»թեմայով է, որը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 15:30-ին, Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում:

Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով