«Բանավեճ» ակումբում հերթական քննարկում` «Նպատակային է արդյոք երեխայի վերադարձը գիշերօթիկից ընտանիք» խորագրով

Շիրակի մարզային գրադարանի «Բանավեճ» ակումբում սիրով անցկացվեց «Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները: Նպատակային է արդյոք երեխայի վերադարձը գիշերօթիկից ընտանիք» թեմայով քննարկումը:
Մասնակիցների թվում են`«Առավոտ» ՀԿ-ի տնօրեն Մարգարիտա Շահվերդյանը (Երևան) և Գյումրիում համակարգող Արուսյակ Գրիգորյանը,Ս.Գր.Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Փավստոսը, թ.1գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը, Շիրակի մարզպետարանի սոցապ և կրթության բաժինների աշխատակիցներ,ՇՊՀ քոլեջի դասախոս Հայարփի Զաքարյանը,Տարածաշրջանային քոլեջի տնօրեն Էմմա Պետրոսյանը , դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ և այլք:
Քննարկումը ծավալվեց վերջերս կառավարության ընդունած գիշերօթիկ հաստատությունները փակելու և գիշերօթիկների փոխարեն երեխաների խնամատար ընտանիքներ կամ կրթության ցերեկային կենտրոններ ստեղծելու մասին որոշման շուրջ: Շոշափվեցին գիշերօթիկ հաստատությունների կատարած կրթադաստիարակչական գործունեությանը, գիշերօթիկներում երեխաներ ունեցող ընտանիքների որոշ դեպքերում թերացումների,երեխաների հիգիենիայի,ուսուցման կազմակերպմանը վերաբերող և նման հարցեր: Հանդիպումն արդյունավետ էր,քանզի լույս սփռվեց վերը նշված որոշման բուն էության թյուր ընկալման որոշ հարցերի վրա: Շեշտվեց ընտանիքից դուրս երեխաների դաստիարակության,կրթության ու կենցաղի կազմակերպման ազգային ծրագրի մշակման անհրաժեշտությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով