«Բանավեճ» ակումբի հերթական քննարկման թեման էր «Արվեստ և արհեստ»

Հրավիրված մասնակիցների թվում էին արվեստի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը, քանդակագործ Արտուշ Պապոյանը, դարբին Գարիկ Պապոյանը, գուսան Կարենը (Կարեն Բագրատյան): Ունկնդիրների թվում ուսանողներ են, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցներ, հոգևորական: Մարդկային հասարակության մեջ երբ է առաջացել արհեստը, երբ է արհեստավորի ստեղծած արդյունքը դառնում արվեստի գործ, որոնք են հայ արվեստին բնորոշ ազգային հատկանիշները….այս և նման այլ հարցադրումների շուրջ ծավալվեց հետաքրքիր մտքերի ու կարծիքների բանավեճը: Համեմատություններ տարվեցին արվեստների ու արհեստների տարբեր տեսակների` նկարչության, քանդակագործության, դարբնության, աշուղական երգարվեստի առանձնահատկությունների մասին: Առաջարկներ հնչեցին ակումբի առաջիկա հանդիպումների թեմաների ընտրության վերաբերյալ:
     

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով