Գրադարանում գործում են 13 բաժին՝
- Գրանցման բաժին․
Գրանցման բաժինը իրականացնում է ինչպես առաջին անգամ գրադարան այցելողների գրանցում, այնպես էլ նախորդ տարիների գրադարանի ընթերցողների վերագրանցում՝ ապահովելով գրադարանային ծառայություններից օգտվելու շարունակական և լիարժեք հնարավորություն։ Գրանցման բաժնում յուրաքանչյուրին տրվում է ընթերցողական տոմս՝ ըստ տարիքային հատկանիշի համապատասխան բաժնի գրքային հավաքածուից օգտվելու համար, որը հնարավորություն է տալիս այդուհետ ազատ օգտվել նաև գրադարանի մյուս բոլոր բաժինների սպասարկումից։ Բաժինը գործում է սահմանված կարգով՝ պահպանելով տվյալների գաղտնիություն ու անվտանգություն։ - Սպասարկման բաժին
Սպասարկման (աբոնեմենտային) բաժին — Սպասարկում է 16 և բարձր տարիքի ընթերցողների: Բաժնի գրքային հավաքածուն համընդհանուր բնույթի է, պարունակում է գրականություն գիտության բոլոր ճյուղերի վերաբերյալ, հայերեն, ռուսերեն լեզուներով: - Գրքային հավաքածուների կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին
Գրքային հավաքածուների կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին (գրապահոց)- Տնօրինում է գրադարանի կրկնօրինակ, ինչպես նաև արխիվային գրականության հավաքածուն: Բաժինն ապահովում է ընթերցողների տեղեկատվական պահանջների բավարարում ՀՀ ազգային գրադարանի հավաքածուներից միջգրադարանային բաժնույթի միջոցով: Միջգրադարանային աբոնեմենտի կարգով իրականացնում է նաև Շիրակի տարածաշրջանի բնակչության գրադարանային սպասարկում մարզային գրադարանի հավաքածուներից` համայնքային կենտրոնական գրադարանների միջոցով: - Մանկապատանեկան բաժին
Մանկապատանեկան բաժին — Սպասարկում է նախադպրոցական տարիքից մինչև 18 տարեկան ընթերցողների և ընթերցանությունը ղեկավարողների (մանկավարժներ, ծնողներ և այլն): Գրքային հավաքածուն համընդհանուր բնույթի է: Դպրոցականների գրադարանային սպասարկումը կազմակերպվում է ըստ տարիքային հատկանիշի` նախադպրոցական և կրտսեր, միջին և բարձր դպրոցական տարիքային խմբերում: Բաժնում իրականացվում են երեխաների ընթերցողական հետաքրքրությունների ուսումնասիրման, ընթերցանության ղեկավարման աշխատանքներ: - Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին
Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին – Իրականացնում է գրադարանի բաժինների ընթացիկ աշխատանքների կազմակերպման, մեթոդական ղեկավարման գործառույթ: Կազմակերպում է գրադարանավարների մասնագիտական գիտելիքների խորացման սեմինար պարապմունքներ, անհատական և խմբային խորհրդատվություններ: Իրականացնում է նաև մեթոդական աջակցություն մարզի վարչատարածքային 5 համայնքների և Գյումրի քաղաքի գրադարաններին`անկախ գերատեսչական պատկանելիությունից: - Տեղեկատու-մատենագիտական բաժին
Տեղեկատու-մատենագիտական բաժին — Իրականացնում է ընթերցողների տեղեկատվական սպասարկում, պատասխանում է ընթերցողների բանավոր և գրավոր հարցումներին, ապահովում է տեղեկատվական ապարատի անընդհատ համալրման գործընթաց պարբերական մամուլից և նոր ստացումներից վերլուծական նկարագրությունների միջոցով:Բաժնում կազմում են հիշարժան տարեթվերի ամենամյա աշխատանքային օրացույց, գրքային հավաքածուների հանրայնացման նպատակով`թեմատիկ և նոր գրքերի տեսություններ, մատենագիտական ցանկեր: - Օտարալեզու գրականության բաժին
Օտարալեզու գրականության բաժին – Սպասարկում է բոլոր ընթերցողներին, առանց որևէ սահմանափակման: Հավաքածուն համընդհանուր բնույթի է` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և մասնակի այլ օտար լեզուներով (30 օտար լեզու): - Ընթերցասրահ և միջոցառումների կազմակերպման բաժին
Ընթերցասրահ և միջոցառումների կազմակերպման բաժին — Բաժնի խնդիրը յուրաքանչյուր տարվա աշխատանքային պլանում նախատեսված զանգվածային միջոցառումների և գրքային հավաքածուների քարոզչական այլ աշխատանքների կազմակերպումն է։ Բաժնի գրքային հավաքածուն բաղկացած է հրատարակությունների եզակի օրինակներից, որոնք օգտագործման են տրվում միայն ընթերցարանում (գրադարանից դուրս չեն տրվում): Սպասարկում է բոլոր ընթերցողներին առանց որևէ սահմանափակման: Բաժնում իրականացվում է նաև անվճար սպասարկում համացանցի տեղեկատվական բազաներից: - Արվեստի բաժին
Արվեստի բաժին – Ճյուղային բաժին է, այստեղ պահպանվում և սպասարկվում է միայն արվեստի ճյուղերի վերաբերյալ գրականություն`հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով: Սպասարկում է բոլոր ընթերցողներին, առանց որևէ սահմանափակման: - Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին
Գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժին – Իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի համալրման, մշակման, բաշխման գործընթացները, կազմակերպում և վարում է գրադարանի գրացուցակային համակարգը, վարում է գրականության հաշվառման փաստաթղթերը: - Գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի բաժին
Գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի բաժին- Իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային ցուցակի ստեղծման աշխատանքները: Բաժնում, Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ, իրականացվում է մարզային գրադարանի գրքային հավաքածուի մուտքագրման գործընթացը «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացման ցանց» ԿՈՀԱ ծրագրով: - Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին
Այլ խմբերի պասարկման բաժին – Իրականացնում է քաղաքի հեռավոր թաղամասերի բնակիչների, հասարակական և այլ կազմակերպությունների շահառուների գրադարանային սպասարկում գրադարանից դուրս: Իրականացնում է նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց գրադարանային սպասարկում տներում` «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում: - Տնտեսական բաժին
Տնտեսական բաժին- զբաղվում է գրադարանի շենքի պահպանության անվտանգության համակարգի անխափան գործունեության, տեխնիկական հագեցվածության, ջեռուցման լոկալ համակարգի շահագործման, սանիտարա-հիգենիկ պայմանների ապահովման, տարածքի բարեկարգման հարցերով:
