«Անչափահասների իրավունքներն ու պարտականությունները դպրոցումթեմայով» քննարկում

Գրադարանի «Վերնահարկ» սրահում տեղի ունեցավ նախատեսված «Անչափահասների իրավունքներն ու պարտականությունները դպրոցում» թեմայով քննարկումը, մասնակցությամբ՝ իրավաբան Լ.Առաքելյանի,հոգեբան Մ.Եղիզարյանի, հոգևորական Տեր Փավստոսի, մանկավարժ Ա.Խաչատրյանի: Քննարկման թեման խնդրահարույց է այսօր և պատահական չէ, որ բանավեճի էին հրավիրվել և մանկավարժ, և հոգեբան, և իրավաբան, և հոգևորական և ծնողներ ու անչափահասներ: Երեխայի դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, ապա շարունակվում դպրոցում և միջավայրում: Ուստի անհնար է բացառել այդ գործընթացի վրա նաև ժամանակաշրջանի հասարակական տրամադրությունների ազդեցությունը, որոնց կրողը ծնողն է, ուսուցիչը և անչափահասն ինքը: Քննարկման ընթացքում անցկացվեցին զուգահեռներ` մի քանի տասնյակ առաջ ու հիմա, փորձելով տալ «երեխայի իրավունք» հասկացության իրավական ու բարոյական մեկնաբանությունը, գնահատական տալ ճիշտ մարդ դաստիարակելուն միտված ջանքերին, նշել նոր ուղիներ:

Հատված հանդիպում-քննարկումից
«Անչափահասների իրավունքներն ու պարտականությունները դպրոցում» https://web.facebook.com/shirak.library/videos/412618802829956/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով