Անդերսենյան օր

Համաշխարհային ճանաչում ունեցող մանկագիր Հանս-Քրիստիան Անդերսենին նվիրված իրենց գրական ցերեկույթը մարզային գրադարանում անցկացրեցին «Գյումրու երեխաների ցերեկային կենտրոն»-ի սաները: Հեղինակի` «Երիցուկը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթները երեխաների համար ընթերցեցին Մանկապատանեկան բաժնի գրադարանավարներ Թամարա Շաքարյանը և Մարինա Մկրտչյանը: Հաջորդիվ կենտրոնի սաները, որոնց թվում տարբեր տարիքի երեխաներ են, արտասանեցին իրենց սիրած բանաստեղծությունները, կատարեցին երգեր: Երեխաները մեծ ոգևորությամբ հեռացան գրադարանից կրկին այցելելու խոստումով:

  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով