Այսօր պոեզիայի միջազգային օրն է…

Այսօր պոեզիայի միջազգային օրն է. 2012թ. ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, որի նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է: Հազարամյակներ շարունակ երջանկության գաղափարը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է տվել բոլորին՝բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, դերասաններին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք, ով ապրում է իր կյանքը՝ լի ուրախություններով ու հոգսերով, անպայման հասնում է իր անկրկնելի փոքր ու մեծ Երջանկությանը:
Ձեզ ենք ներկայացնում մեր «Երիտասարդ պոետների» ստեղծագործություններից մի քանիսը՝https://www.youtube.com/watch?v=8jBbeOpAo1U&feature=youtu.be&fbclid=IwAR2nRcZ3pRkxIYm-iSqXwAHTJBOuPf65atT2R_wSP2C0EDhHw4qmO15H_Yc

https://www.youtube.com/watch?v=9_o5m-mX1O0&feature=youtu.be&fbclid=IwAR29BKxKC_jEsPsAC0CBBjtkj3Ly7rfQsJ00XIAO88E0COGbBBtB4Dhx9rM

https://www.youtube.com/watch?v=d9lFXGnsmJc&feature=youtu.be&fbclid=IwAR2LXw8c0lwXVebuKY5jEJ69yqKRl3mJjw1HQBxkvgb7dvt87nhpdWE8B18

ԼԵՎՈՆ ԲԵԺԱՆՅԱՆ


Թե կարմիրը այս կոկոն վարդերի
Քեզ դուր չի գալիս,
Աչքերիս նայիր,
Ու տես թե հոգիս քա՜նի գույն ունի.
Վերցրո՛ւ ուզածդ:
Բնության համար մեր հոգին մերկ է
Ու խենթ կիսով չափ:
Թե ամաչում ես բառերից անհամ,
Համբուրի՛ր հողը,
Ես այն կզգամ.
Ես էլ հող եմ:
Իսկ հիմա նայիր.
Արևը ծնվեց Հին արևելքում
Ու ձուլվեց մթին մի մայրամուտի՝
Այս մայրամուտին…
Իսկ վաղը էլի արև կդառնա,
Բարև կդառնա ամեն անցորդի առաջին բառը,
Քամոտ կդառնան հովերը անգամ:
Իսկ երբ համբույրդ բացի վարդերը,
Ես այն կզգամ…

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՍԻՐՈ ԾԻՐԿԱԹԻՆ

Չէր եղել դեռ գիշերն այսքան հոգեթով
Եվ երկինքը գիշերով` այսքան լուսավոր.
Հիշում եմ աստղածին կերպարանքը քո
Ու կաթից հունցված լուսինը բոլոր.
Շրջում էիր դու մի լուսե դույլով
Եվ երկնքում կարծես աստղեր էիր ցանում.
Քո ափից աստղերը ծորում էին բույլով,
Ու սեր էր ծաղկում հողերին կապույտ.
Ների՛ր, որ քեզ հետ խոսում եմ դու-ով,
Ով մե՛ծ դիցուհի երկնակամարի.
Քո ջահել աստղերից մի բուռ էլ տուր ինձ,
Որ հունցեմ դիցուհուն իմ երազների…

ԱՆԻ ԱՄԻՐՅԱՆ

Քո համբույրներից կարոտ եմ ես զգում,
Քո հառաչանքից արցունք եմ տեսնում,
Քո տաք խոսքերից լացել եմ ուզում,
Քո վառ հայացքից փախչել եմ ուզում:

Ես քո սիրուց հալվել եմ ուզում,
Ես քո ժպիտով ապրել եմ ուզում,
Ես քո խենթ երգից թռչել եմ ուզում,
Ու քո շուրթերից գժվել եմ ուզում:

ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Ճամփի լույսերից օրերն են կաթում,
Գիշեր ու ցերեկ վառվում քեզ համար,
Մեր տան փողոցը կարոտել է քո ոտնահետքերին
Ու սիրտս առել իր տաք գրկի տակ:
Երբ տեսնեն հանկարծ քեզ ճամփաները,
Նույնիսկ երկնքից ոչինչ չի կաթի՝
Ոտնահետքերդ հավերժ պահելու
Բերկրանքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով