Նորություններ

2019 թվականին գրքեր գնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը իրավաբանական անձանցից առաջարկներ է ընդունում հետևյալ ուղղություններով.

• մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն,

• գիտամշակութային գրականություն,

• քննադատական տեսություն պարունակող գրականություն,

• դասական գրողների հոբելյանական հրատարակություններ,

• Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,

• Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն,

• ազգային փոքրամասնությունների գրականություն:

Ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտը` (ձևաթուղթը կցվում է) և առաջարկվող գրքի մեկ օրինակ:

Գնման համար ներկայացվող գրքերը պետք է հրատարակված լինեն 2017-2018 թվականներին:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:30,  հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ 077 91 27 73:

Մանրամասն դիտել մշակույթի նախարարության կայքում այստեղ՝   http://mincult.am/home-1-4334-page-0.html

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով