Գրադարանների կրթական համագործակցություն
Շիրակի մարզային գրադարանը շարժվում է ժամանակի հետ համընթաց՝ կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրությունն ու նորարարությունների ներդրումը։
Գրադարանի Ընթերցարանի և միջոցառումների բաժնի աշխատակից՝ գրադարանավար Սանասար Թումասյանը և սպասարկման բաժնի գրադարանավար Նինա Սիմոնյանը, հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ՝ մասնակցելու «Образовательная коллаборация библиотек Содружества» միջազգային նախագծին:
Այցի ընթացքում նրանք ուսումնասիրել են գրադարանային ոլորտի ժամանակակից միտումները, նորարարական ծրագրերն ու աշխատանքի կազմակերպման փորձը՝ ծանոթանալով գրադարանային գործունեության նոր ձևաչափերին և ծառայությունների զարգացման հնարավորություններին։
Ստացած փորձն ու գիտելիքները կնպաստեն Շիրակի մարզային գրադարանում նոր գաղափարների կյանքի կոչմանն ու ընթերցողակենտրոն ծառայությունների առավել զարգացմանը։
