Հանդիպում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող Դիանա Համբարձումյանի հետ
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող Դիանա Համբարձումյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը, Ավետիք Իսահակյանի հուշտուն- թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, Շիրակի պետական համալսարանի դասախոս Անահիտ Նահապետյանը, Հայաստանի Գրողների միության Շիրակի բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, գրողներ` Ռոբերտ Եսայանը, Իրինա Խաչատրյանը, Շնորհիկ Շահինյանը, Արիստակես Հայրապետյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Պետական Բժշկական քոլեջի մի խումբ ուսանողներ, գրադարանի աշխատակիցներ, գրականության ու արվեստի սիրահարներ: Հանդիպման ընթացքում Դիանա Համբարձումյանը խոսեց գրողի համար ամենակարևոր բանի` ներշնչանքի, հստակ ասելիք ու մտահորիզոն ունենալու, գրական ուրույն ճանապարհ հարթելու, գրականությունը կյանքով իմաստավորելու, նրանում հայրենասիրական ու վեհ գաղափարներ արծարծելու մասին: Հեղինակը ներկայացրեց իր գրքերի բովանդակությունն ու դրանք գրելու հանգամանքները: Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը ուղղել հեղինակին:
Դիանա Համբարձումյանը հանդիպման ավարտին գրադարանին ու ներկաներին նվիրեց իր հեղինակած գրքերից: Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանն ու հարգարժան հյուրերը իրենց սրտի երախտագիտական խոսքերն ուղղեցին հեղինակին՝ օրը գրական ու գեղագիտական վայելքով հագեցնելու համար:
