Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
Տիկնիկային ներկայացումներ

Փանիկ նախադպրոցական ուսումնական հաստատություն

Շիրակի մարզային գրադարան ճանաչողական այցով հյուրընկալվել էին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Փանիկ նախադպրոցական ուսումնական հաստատության» ավագ խմբի սաները՝ ուղեկցությամբ դաստիարակներ Մ. Վարդանյանի և Կ. Կարապետյանի, մեթոդիստ Ն. Սարգսյանի, բուժքույր Լ. Գևորգյանի և դաստիարակի օգնական Վ. Ավագյանի։
Գրադարանավար Լ. Պետրոսյանը փոքրիկներին պատմեց գրադարանի բաժինների ու նրանց կատարած աշխատանքների մասին։ Այնուհետև մանկապատանեկան բաժնի նախասրահում, որտեղ գործում է գրադարանի տիկնիկային թատրոնը, փոքրիկները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը։ Սուսաննա մորաքույրը նրանց տեղափոխեց հեքիաթների զարմանահրաշ աշխարհ՝ պարգևելով անմոռանալի պահեր ու ժպիտներ։
Իսկ գրադարանի ընթերցարանում երեխաները ստեղծագործական տրամադրությամբ գունազարդեցին իրենց անվանատառերով էջանիշները՝ յուրովի գույներ ու անհատականություն հաղորդելով դեռևս անգույն էջանիշներին։
Օրն անցավ հեքիաթների, գույների, բացահայտումների ու մանկական անկեղծ ոգևորության մթնոլորտում։ Վստահ ենք՝ գրադարանում անցկացրած այս գեղեցիկ օրը դեռ երկար կմնա փոքրիկների հիշողություններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով