Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
Տիկնիկային ներկայացումներ

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց

Գրադարանը գիտելիքի, բացահայտումների և ստեղծագործական աշխարհի յուրահատուկ միջավայր է, որտեղ յուրաքանչյուր այց վերածվում է հետաքրքիր ու անմոռանալի փորձառության։

Այս անգամ ճանաչողական այցով մեզ հյուրընկալվել էին Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» և «Բ», 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները՝ դասվարներ Տ. Մկրտչյանի, Լ. Սմբատյանի, Ա. Մկրտչյանի, Կ. Պապիկյանի և ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Ն. Գալստյանի ուղեկցությամբ։ Աշակերտներն այցելեցին գրադարանի բոլոր բաժինները, դիտեցին գրքային ցուցափեղկերը և ծանոթացան գրադարանի առօրյային։

Օրը հագեցած էր հեքիաթներով, թատրոնով և ստեղծագործական աշխատանքներով։ 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները ունկնդրեցին «Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» հեքիաթները, ապա միասին բեմադրեցին «Պոչատ աղվեսը» հեքիաթը՝ վերածելով օրը ուրախ ու անմիջական թատերական ներկայացման։ 4-րդ դասարանի աշակերտները դիտեցին տիկնիկային ներկայացում, այնուհետև մասնակցեցին ստեղծագործական աշխատանքի՝ պատրաստելով իրենց ձեռքով գեղեցիկ էջանիշներ։

Մեզ համար կարևոր է, որ գրադարանը լինի ոչ միայն ընթերցանության, այլև ճանաչողության, երևակայության, խաղի և ստեղծագործելու հարթակ։ Հենց այդ նպատակով էլ գրադարանն իր ռեսուրսները, կրթական ծրագրերն ու ստեղծագործական հնարավորությունները ծառայեցնում է երեխաների այցերը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով