Գյումրու թիվ 23 դպրոց
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 23 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները( դասղեկ Մ. Ավետիսյան )։
Մանկապատանեկան բաժնի գրադարանավար Ս. Պառավյանի ուղեկցությամբ աշակերտները շրջեցին գրադարանի բաժիններով՝ ծանոթանալով գրադարանի առօրյային, բաժինների գործունեությանը։ Այնուհետև գրադարանի ընթերցարանում Ռ. Միքայելյանի ղեկավարությամբ կազմակերպվեց ինտերակտիվ խաղ՝ Kahoot ծրագրով, որին աշակերտները ներգրավվեցին ոգևորությամբ ու ակտիվությամբ, համատեղելով գիտելիքներն ու տրամաբանությունը։
Աշակերտները գրադարանից հեռացան վառ տպավորություններով՝ կրկին այցելելու մեծ ցանկությամբ։
