Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
ՀայտարարությունՄասնագիտական կողմնորոշում

Մասնագիտություններ փորձով և պատմություններով

Շիրակի մարզային գրադարանի «Մասնագիտություններ՝ փորձով և պատմություններով» կրթական նախագծի հերթական հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, ուռուցքաբան-գինեկոլոգ, հաղորդավար Վահե Տեր-Մինասյանը։

Հանդիպման ընթացքում Վահե Տեր-Մինասյանը կխոսի բժշկի մասնագիտության կարևորության, մասնագիտական ուղու ընտրության, բժշկության ոլորտում հանդիպող դժվարությունների և այն պատասխանատվության մասին, որն ուղեկցում է բժշկի ամենօրյա աշխատանքին։

Մասնակիցները հնարավորություն կունենան բժշկին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը` մասնագիտության ընտրության, բժշկական ոլորտի առանձնահատկությունների և մասնագիտական կայացման վերաբերյալ, ինչպես նաև լսել անձնական փորձի վրա հիմնված պատմություններ ու խորհուրդներ։

Նախագծի նպատակն է երիտասարդներին մասնագիտությունները ներկայացնել իրական պատմությունների միջոցով՝ օգնելով նրանց ավելի լավ ճանաչել տարբեր ոլորտները, գիտակցված ընտրություն կատարել և հասկանալ, թե ինչ է թաքնված մասնագիտական ուղու, դժվարությունների ու հաջողության հետևում։

Հանդիպման օր հոկտեմբերի 31 Ժամ 12:00
Վայր` Շիրակի մարզային գրադարան(Աճեմյան 2/1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով