Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
Միջոցառումներ

Մետաքսե-100

Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում տիրում էր գրական ջերմ մթնոլորտ։ Արևշատ գյուղի՝ Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվեցին հայ անվանի բանաստեղծուհի Մետաքսեի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Լսելի դարձնել Մետաքսեի ստեղծագործությունները» խորագրով գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ:
Միջոցառման նախաձեռնող ու կազմակերպիչ, դպրոցի գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Ելենա Առաքելյանը բացման իր խոսքում կարևորեց Մետաքսեի դերը Շիրակ աշխարհի և ողջ հայ գրականության մեջ՝ ընդգծելով բանաստեղծուհու ստեղծագործական ժառանգության գրական, գեղագիտական արժեքը։
Բանաստեղծուհու ստեղծագործությունները դպրոցականները ներկայացրեցին գեղեցիկ ասմունքով՝ ներկաներին հաղորդակից դարձնելով հեղինակի հուզական ներաշխարհին։ Աշակերտուհիների նազանքով կատարած հայկական պարը ևս ընդգծեց մեր ազգային մշակույթի հարստությունն ու գեղեցկությունը։
Միջոցառման ավարտին Շիրակի մարզային գրադարանի տնօրենի տեղակալ Նազմինե Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին բովանդակալից միջոցառման համար՝ ընդգծելով Մետաքսեի գրական ժառանգության կարևորությունը, գնահատելով նման նախաձեռնությունների դերը բանաստեղծուհու հիշատակը վառ պահելու և նրա ստեղծագործությունները նոր սերնդին փոխանցելու գործում։ Նա նշեց, որ միջոցառումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Մետաքսեի պոեզիան կշարունակի ապրել ու հուզել ընթերցողներին այնքան ժամանակ, քանի դեռ այն ընթերցվում է, ընկալվում ու փոխանցվում սերնդեսերունդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով