Նվիրաբերություն՝ մշակութային գործիչ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանի կողմից
Շիրակի մարզային գրադարանը խորին շնորհակալություն է հայտնում լրագրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանին՝ գրադարանին և համայնքային գրադարաններին արժեքավոր գրքեր նվիրելու համար։
Նվիրաբերված գրքերի շարքում են Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանի կազմած «Չխամրող հիշատակներ» գիրքը, Տաթև Հարությունյանի և Կարինե Խաչատուրյանի հեղինակած «Արտ թերապիայի հիմունքներ» աշխատությունը, ինչպես նաև Աննա Պետրոսյանի «Թատերական պատումներ հայոց բոլոր ժամանակների մասին» գիրքը։
Այս արժեքավոր գրքերը նշանակալի համալրում են գրադարանային ֆոնդի համար, որոնք վստահաբար նպաստելու են ընթերցողների գիտելիքների հարստացմանը:
Գրքերը հասանելի են Շիրակի մարզային գրադարանում։
Հասցե՝ ք. Գյումրի, Աճեմյան 2/1։
