Մասնագիտություններ փորձով և պատմություններով

Շիրակի մարզային գրադարանի «Մասնագիտություններ՝ փորձով և պատմություններով» կրթական նախագծի հերթական հյուրն է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
Հանդիպման ընթացքում Նազիկ Ավդալյանը կկիսվի իր մարզական ուղու պատմությամբ, կպատմի ծանրամարտի աշխարհում իր առաջին քայլերի, մեծ սպորտում ունեցած փորձությունների, հաղթանակների և այն դժվարությունների մասին, որոնք ստիպել են իրեն նորից ու նորից առաջ շարժվել։
Մասնակիցները հնարավորություն կունենան զրուցել չեմպիոնի հետ, հարցեր ուղղել, լսել իրական պատմություններ մարզական կարիերայից և ստանալ խորհուրդներ՝ սեփական նպատակներին հասնելու, դժվարությունները հաղթահարելու և երբեք չհանձնվելու մասին։
Նախագծի նպատակն է երիտասարդներին մասնագիտությունները ներկայացնել իրական պատմությունների միջոցով՝ ցույց տալով, թե ինչ է թաքնված հաջողության, հաղթանակի և մասնագիտական կայացման հետևում։
Հանդիպման օր՝ օգոստոսի 14
Ժամ՝ 11:00
Վայր՝ Շիրակի մարզային գրադարան (ք․ Գյումրի, Աճեմյան 2/1)
Մուտքն ազատ է։
