Նոր գրքեր ազգային գրադարանից
Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանին և սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանին։
Այցի ընթացքում հյուրերը գրքեր նվիրեցին Շիրակի մարզային գրադարանին։
Այնուհետև անցկացվեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին «Կոհա» գրադարանային ավտոմատացված համակարգի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համակարգի արդյունավետ օգտագործման կարևոր առանձնահատկություններն ու գործնական նրբությունները, տրվեցին մասնագիտական պարզաբանումներ և պատասխաններ` աշխատակիցներին հետաքրքրող հարցերին։
Շիրակի մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում Մայա Հայրապետյանին և Տաթևիկ Թամազյանին արժեքավոր մասնագիտական խորհրդատվության և գրադարանին նվիրած գրքերի համար՝ մաղթելով արդյունավետ համագործակցության շարունակականություն։
