Ինչու՞ է մեր ուղեղին դուր գալիս կարդալը

Շիրակի մարզային գրադարանը և «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը հրավիրում են 13-18 տարեկան երիտասարդներին մասնակցելու հետաքրքիր ու ոգեշնչող հանդիպման։
«Ինչու՞ է մեր ուղեղին դուր գալիս կարդալը»
Հանդիպման ընթացքում կքննարկենք, թե ինչպես է ընթերցանությունն ազդում մեր ուղեղի, հիշողության, կենտրոնացման և հոգեկան առողջության վրա։ Այնուհետև միասին կմասնակցենք գրքային մարաթոնի․ կունենանք ընթերցանության ժամանակ, կկիսվենք ընթերցանության փորձով և կփորձենք գտնել ավելի շատ կարդալու մոտիվացիա։
Հանդիպումը տեղի կունենա Գյումրու ամենակոլորիտային և ոգեշնչող վայրերից մեկում՝ Շիրակի մարզային գրադարանում։
Հուլիսի 4-ին
Մեկնարկը՝ ժամը 15:00-ին
Հանդիպումը կվարի ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Մերին։
Վերցրե՛ք ձեր սիրելի գիրքը (կամ ընտրե՛ք մեկը գրադարանում) և միացե՛ք մեզ։ Կհանդիպենք գրքերի աշխարհում։
