Հացիկի մսուր-մանկապարտեզ
Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր «Հացիկի մսուր-մանկապարտեզի» սաներին՝ տնօրեն Բ. Դարբինյանի և դաստիարակներ Տ. Չեչենցովայի ու Ն. Բաղրամյանի ուղեկցությամբ:
Գրադարանավարուհի Լ. Պետրոսյանի ուղեկցությամբ փոքրիկները շրջեցին գրադարանի բաժիններով` ծանոթանալով գրքերի կախարդական աշխարհին։
Այնուհետև երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին գրադարանավարների մասնակցությամբ բեմադրված տիկնիկային ներկայացումը, որը նրանց պարգևեց լայն ժպիտներ ու վառ տպավորություններ։
Հանդիպումը շարունակվեց ընթերցասրահում, որտեղ փոքրիկները հաճույքով դիտեցին «Սևուկ ուլիկը» անիմացիոն մուլտֆիլմը, պատմեցին իրենց տպավորությունները հեքիաթի մասին։
Հանդիպման ավարտը մուլտհերոսների հետ ուրախ պարն էր, որի տպավորությամբ էլ երեխաները հրաժեշտ տվեցին գրադարանին
