Մեծ Մանթաշի նախակրթարան
Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ խմբի սաները, ուղեկցությամբդաստիարակներ Թ. Կյուրեղյանի և Ն. Սարգսյանի, այցելել էին Շիրակի մարզային գրադարան։ Գրադարանավար Լ. Պետրոսյանի ուղեկցությամբ փոքրիկները շրջեցին գրադարանի բաժիններով, ծանոթացան գրադարանի աշխատանքին, դիտեցին գրքային ցուցափեղկերը և իրենց համար բացահայտեցին գրքերի բազմազան աշխարհը։ Հեքիաթի անկյունում Սուսաննա մորաքույրը երեխաներին տեղափոխեց կախարդական պատմությունների աշխարհ․ երեխաները հետաքրքրությամբ դիտեցին գրադարանավարների հորինած և բեմադրած տիկնիկային ներկայացումը ընթերցասեր ընկերների մասին, ովքեր գրքի շնորհիվ նույնիսկ չար գայլին դարձրին իրենց բարեկամը։
Այնուհետև ընթերցասրահը վերածվեց փոքրիկ ստեղծագործական արվեստանոցի․ երեխաները սիրով նկարազարդեցին էջանիշներ՝ օգտագործելով իրենց նախընտրած գույները։ Ստացվեցին վառ, գունեղ և շատ գեղեցիկ աշխատանքներ։ Փոքրիկներն իրենց հետ տարան հաճելի հիշողություններ ու վառ տպավորություններ` գրադարանի մասին։
