Երկուշաբթի, 8 Հունիսի, 2026
Նորություններ

«Գրադարանային գործ» բաժնի երրորդ կուրսի ուսանողների հետազոտական աշխատանք

Գրադարանում տեղի ունեցավ ՇՊՀ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի երրորդ կուրսի ուսանողների հետազոտական աշխատանքի հանձնումը «Տեղեկատվության համադրական-վերամշակման հմտություններ» մոդուլից։
Միջոցառմանը ներկա էին քոլեջի փոխտնօրեն տիկ․ Կ․Այվազյանը, պրակտիկայի կազմակերպման պատասխանատու,դասախոս Ա․Մկոյանը, դասախոսներ Հ․Եղիազարյանը,Ս․Մադոյանը, Չ․Աթանեսյանը։
Միջոցառման սկզբում ՇՄԳ-ի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս. Բաղդասարյանը, ով նաև մոդուլի դասավանդողն է տվյալ քոլեջում, ողջունեց ներկաներին և նշեց գրադարանային գործում մատենագիտական աշխատանքների կարևորությունը ու անհրաժեշտությունը։
«Շիրակի մարզային գրադարանի մատենագիտական ցանկերը» թեմայով հետազոտական աշխատանքը անդրադառնում էր տարբեր տարիներին կազմված մատենագիտական ցանկերի՝ նվիրված Կոմիտասին, Սերգեյ Փարաջանովին, Առնո Բաբաջանյանին, Գր․ Նարեկացուն,Մինաս Ավետիսյանին, հայ գրատպության և Հայոց ցեղասպանության պատմությանը։
Ուսանողներին տրամադրվել էին գրադարանում ստեղծված, ոչ ավարտուն, ցանկեր՝ նպատակ ունենալով տեսնել ցանկերում տեղ գտած շեղումները, բացակայող տեղեկությունները, կառուցվածքային անհամապատասխանությունները և այլն բացահայտելու, նկատելու ուսանողների կարողությունները։
Ուսանողների ուսումնասիրություններն ունկնդրելուց հետո քոլեջի փոխտնօրեն Կ․Այվազյանը գոհունակությամբ արտահայտվեց ներկայացված հետազոտությունների մասին, միաժամանակ ընդգծելով, որ գրադարանային աշխատանքը պահանջում է պատասխանատու և մանրակրկիտ ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն ոլորտի ժամանակակից պահանջներին համահունչ զարգացմանն ու կատարելագործմանը։ Իրենց տպավորություններով կիսվեցին նաև մյուս դասախոսները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով