Երկուշաբթի, 8 Հունիսի, 2026
Միջոցառումներ

Հաղթանակի տոնին նվիրված ցուցափեղկ

Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնում ընթերցողները ծանոթացան մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնին նվիրված ցուցափեղկին և մասնակցեցին զրույց-քննարկմանը, որը վարում էր սպասարկման բաժնի գրադարանավարուհի Անահիտ Վարագյանը։

81 տարի առաջ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամփերյանց, Սերգեյ Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է Փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման:

Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են նվիրել ամենակարևորի` հայրենիքի խաղաղությանն ու պաշտպանությանը:

Մայիսի 9-ը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ հայը կարող է համախմբվել մեկ գաղափարի շուրջ, պայքարել հանուն հայրենիքի և հաղթանակներ կերտել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով