Երկուշաբթի, 8 Հունիսի, 2026
ՄիջոցառումներՆորություններՊատմության էջերով

Նանսենյան ընթերցումներ

«100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջոցառման շրջանակում, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում կայացավ «Նանսենյան ընթերցումներ» խորագրով միջոցառում:

Զեկույցներով հանդես եկան` բ.գ.թ. Հ. Գալստյանը, պ.գ.թ., դոցենտ Ի. Ավագյանը և Շիրակի մարզային գրադարանի աշխատակցուհի Ռ. Միքայելյանը:

Միջոցառման ընթացքում խոսվեց Շիրկանալի կառուցման մասին, ներկայացվեց Նանսենի ծավալած հայանպաստ մարդասիրական գործունեությունը և անդրադարձ կատարվեց Նանսենի և իր հանձնախմբի` Շիրակ կատարած այցի հետ կապված հուշերին:

Նորվեգացի նշանավոր գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ ու մեծ մարդասեր Ֆ. Նանսենի շնորհիվ, ցեղասպանությունից փրկված շուրջ 7000 հայ գաղթական տեղափոխվեց Հայաստան:

Շուրջ 320 000 հայ ստանալով Նանսենյան անձնագրեր, կարողացան դեգերել տարբեր երկրներում, մինչև ստացան Հայաստանի և այլ երկրների քաղաքացիություն:

Մինչև իր կյանքի վերջը Նանսենը գործեց հայ ժողովրդի համար, նրա ցավը դարձրեց իրենը և պայքարեց մի ողջ անիրավ ու անտարբեր աշխարհի դեմ:

Մենք` հայերս միշտ կսիրենք և կմեծարենք Նանսենին և խորին երախտագիտությամբ կխոնարհվենք նրա անվան առջև, այն մարդու անվան, որին ինքը` Բարձրյալն էր ուղարկել մեր դատը պաշտպանելու և ներկայացնելու:

Գրադարանը, իր կրթական գործունեությունը չսահմանափակելով միայն ներսում իրականացվող ծրագրերով, ակտիվորեն մասնակցում է նաև նման միջոցառումներին՝ ծավալելով հետազոտական աշխատանք, որն էլ իր հերթին կրթական գործընթացին հաղորդում է ավելի խորքային և որակական նոր բովանդակություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով