Մեծ ցեղասպանության հուզահոգեբանական կողմերը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մեծ ցեղասպանության հուզահոգեբանական կողմերը» խորագրով ֆոտոցուցահանդեսստեղծված 2024թ.-ին «Ժեստ» հոգեբանական կենտրոնի և Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ: Ցուցադրությունը ներկայացնում էր Հայոց ցեղասպանության խորապես մարդկային հուզահոգեբանական կողմը: Լուսանկարների շարքը փոխանցում էր կորստի, ցավի, անօգնականության, լռության այն ծանրությունը, որը կրել է հայ մարդը, բայց միաժամանակ բացահայտում էր ներսում ծնվող ուժը` դիմանալու, պայքարելու և վերածնվելու:
Ցուցադրված լուսանկարները ոչ միայն հիշողության արտահայտություն էին, այլև ապացույց, որ ամենախոր ցավից հետո անգամ կարող է ծնվել ապրելու և շարունակելու ուժ:
Ցուցադրության ընթացքում այցելուները շրջեցին, ծանոթացան ներկայացված աշխատանքներին և կիսվեցին իրենց հույզերով ու ապրումներով:
Հայոց ցեղասպանությունը չի մոռացվում, այն շարունակում է ապրել մեր ներսում որպես չմարող ցավ և ապրելու անխախտ կամք:
