Ուրբաթ, 15 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Գրքի կարևորությունը մարդու կյանքում

Շիրակի մարզային գրադարանի «Այլ խմբերի սպասարկման բաժնի» գրադարանավարներն այցելել էին «Կարիտաս Արեգակ» ԲԿերիտասարդների հետ անցկացնելու զրույց «Գրքի կարևորությունը մարդու կյանքում» թեմայով: Հաշվի առնելով երիտասարդների նախասիրությունները գրադարանավար Ա.Ստեփանյանի կողմից ընտրվել էին համապատասխան գրքեր:
Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում գրքի կարևորության շուրջ։ Մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ինչու է գիրքը համարվում մարդու լավագույն բարեկամը և ինչ իմաստ է դրվում այն մտքի մեջ, որ գիրքը կարող է բացել մի ամբողջ նոր աշխարհ։ Շեշտվեց նաև այն, որ գիրք կարդալիս մարդն ունենում է հաճելի ու ինքնատիպ զգացողություններ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժամանակակից հարցին՝ ո՞րն է ավելի նախընտրելի՝ գ՞իրքը, թե հեռախոսը, և ինչ հիմնավորումներով։
Մասնակիցները մեծ ակտիվություն ցուցաբերեցին՝ ինքնուրույն առաջադրելով բազմաթիվ հարցեր և ստանալով հետաքրքիր ու բովանդակալից պատասխաններ։ Զրույցն ընթացավ ջերմ և հաճելի մթնոլորտում՝ դառնալով արդյունավետ ու հետաքրքիր քննարկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով