Երկուշաբթի, 13 Ապրիլի, 2026
Միջոցառումներ

Kahoot խաղ՝ Հովհաննես Թումանյանը և հայ գրականությանը

Շիրակի մարզային գրադարան էին եկել ՇՏՊ քոլեջի I-II կուրսի ուսանողները, ուղեկցությամբ դ.գ.տ. տեղակալ Ա. Խուրշուդյանի, բանասերներՆ. Մեդոյանի, Կ. Խլղաթյանի, գրադարանավար Հ. Ասատրյանի:
Ուսանողները գրադարան էին եկել մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական Kahoot խաղին՝ նվիրված Հովհաննես Թումանյանին և հայ գրականությանը։ Խաղը անցավ աշխույժ մրցակցային մթնոլորտում՝ լի գիտելիքի և ոգևորության շնչով։
Ուսանողները զարմացրեցին իրենց հարուստ գիտելիքներով, արագ կողմնորոշվելու կարողությամբ և բանիմացությամբ։ Նրանց պատասխանները վկայում էին, որ հայ գրականությունը ոչ միայն ուսումնասիրված թեմա է, այլև սիրված և արժևորված ոլորտ։
Խաղի ավարտին մասնակիցները ստացան խրախուսական նվերներ, որոնք դարձան հաճելի և մոտիվացնող ավարտ այդ ուսուցողական հանդիպման համար։
Գրադարանը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է կրթվելու, զարգանալու և միաժամանակ ուրախ ու ակտիվ ժամանակ անցկացնելու լավագույն վայրերից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով